1in.am գրում է. «Վերջին 2 ամսում՝ 2018-ի հուլիսին և օգոստոսին, Կանադան ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերից շուրջ 300 մլն դոլար է ստացել, որոնք սահմանել է ի պատասխան Վաշինգտոնի առևտրային սահմանափակումների։ Այս մասին հաղորդում է CBC News-ը՝ վկայակոչելով Կանադայի սահմանապահ ծառայությունը։

«Սահմանապահ ծառայության ներկայացրած հաշվարկները ցույց են տալիս, որ 2018-ի հուլիսին և օգոստոսին ամերիկյան պողպատի, ալյումնի և այլ ապրանքների (սուրճ, շաքարի պուդրա, գազավորված ըմպելիքներ) ներկրման հավելյալ մաքսատուրքերից ավելի քան 275․5 մլն դոլար է հավաքվել»,-ասվում է նյութում։

Կանադայի ֆինանսների նախարարությունն արդեն հայտարարել է, որ ստացված միջոցները կհատկացվեն երկրի արդյունաբերական ոլորտներին, որոնք ամենից շատն են տուժել ԱՄՆ վարչակազմի ոչ բարեկամական գործողություններից։

Իսկ ահա ԱՄՆ մաքսայինը պողպատի և ալյումինի բարձրացված մաքսատուրքերից ավելի քան 2․3 մլրդ դոլար է ստացել»։