ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում բացասաբար գնահատեց վարչապետի նախօրեին արված հայտարարությունները՝ միաժամանակ խոստանալով աջակցել կառավարությանը. «Հայտարարություններով կամ նման ձևերով ինչ-որ գումարներ կամ ընդհանրապես որևէ գումար չեն առգրավում, դրա համար կան համապատասխան մարմիններ, կա դատարան: Եթե կան նման երևույթներ, դատական կարգով պետք է լուծել»