1in.am գրում է. «Սեպտեմբերի 11-ից ԱՄՆ-ում վաճառքի են հանել «Վախ։ Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը, որի հեղինակը The Washington Post-ի լրագրող Բոբ Վուդվորդն է։ Գրքից պարբերականում մեջբերումներ են արել Վուդվորդի գործընկերները։

Ի թիվս մի շարք այլ բացահայտումների՝ գրքում նշվում է, որ Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել է ՆԱՏՕ-ի դեմ տակտիկական միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին, եթե դաշինքը Մերձբալթիկայում Ռուսաստանի դեմ ռազմական ուժ կիրառի։

Ընդգծվում է, որ Ռուսաստանի կառավարությունը նշված նախազգուշացումը հղել է ԱՄՆ գործող վարչակազմին։ Վուդվորդի վկայությամբ՝ դա փոխանցվել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին։

«Ռուսաստանը մասնավոր կարգող զգուշացրել է Մեթիսին, որ ՆԱՏՕ-ի դեմ առանց տատանվելու տակտիկական միջուկային զենք կկիրառի, եթե Մերձբալթիկայում պատերազմ սկսվի։ Դրանից հետո, ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի հանձնաժողովի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդի համաձայնությամբ, Մեթիսը սկսել է ասել, որ Ռուաստանը էքզիստենցիալ սպառնալիք է ԱՄՆ-ի համար»,-գրում է Վուդվորդը»։