1in.am գրում է. «Պենտագոնը բանակցություններ է վարում Հունաստանում ամերիկյան ռազմաբազաների ընդլանյման հետ կապված, ներառյալ՝ նոր ծովային ավիաբազաների ստեղծումը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Հունաստանը Պենտագոնի համար գրավիչ է և՛ քաղաքական, և՛ աշխարհագրական տեսանկյունից։ ԱՄՆ-Հունաստան հարաբերությունները բարձր մակարդակում են։ Բացի այդ, Վաշինգտոնին և Աթենքին անհնագստացնում է ՆԱՏՕ-ի իրենց գործընկերը՝ Թուրքիան։ Հունաստանը թռիչքային վարժանքների համար «կատարյալ կլիմա» ունի և այդ երկրում արդեն կան ՆԱՏՕ-ի բազաներ։

Կարևոր է նաև Հունաստանի կառավարության և ընդդիմության՝ բանակցություններ վարելու համար բաց լինելու հանգամանքը։

Աղբյուրն ընդգծել է, որ բանակցությունները, որոնք այժմ վարում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտին, նախնական են և չեն նշանակում, որ մոտ ապագայում լրացուցիչ զորքեր կտեղակայվեն»։