Lragir.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու հարցին, ասաց, որ դա մտահոգիչ երևույթ է: «Ինքը երևույթը բավական անպատկերացնելի մի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել: Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Ինչ վերաբերում է մնացածին, ես կարծում եմ, որ մենք պետք է այդ հարցին անդրադառնանք՝ համաձայն օրենսդրությամբ սահմանված կարգի և Սարհմանադրության»,- ասաց Բաբլոյանը: Նա անդրադարձավ հարցին, թե ինչպես է մեկնաբանում, որ դատավորը զանգում է  ԱԱԾ պետին: «Թույլ տվեք չմեկնաբանել, որովհետև եթե հարցը պետք է պարզաբանվի, ապա թույլ տվեք, որպեսզի դա տեղի ունենա ոչ մեկ անձի կողմից, այլ օրենքներին համապատասխան»,- հավալեց նա՝ նշելով, որ նկատի ունի հաշվեքննիչ պալատը: