iPhone Xs Max-ը կարող  է դառնալ Apple-ի պատմության մեջ ոչ միայն որպես ամենամեծ, այլեւ ամենածանր սմարթֆոն, գրում է IXBT-ն՝ վկայակոչելով 9To5Mac-ին: OLED էկրանով 6.5 դյույմ անկյունագծով iPhone Xs Max-ը կշռում է 208 գրամ: Համեմատության համար, այսօրվա դրությամբ ամենածանր iPhone 8 Plus-ը կշռում է 202 գրամ:  Ստացվում է, որ iPhone Xs Max-ը 6 գրամով ծանր է ներկայիս ռեկորդակիրից: iPhone Xs Max-ի եւ  iPhone 8 Plus-ի ընդհանուր չափերը գրեթե նույնը կլինեն, իսկ լրացուցիչ քաշը կապված է ալյումինի փոխարեն պողպատե շրջանակի օգտագործման հետ: Ամեն ինչ կբացահայտվի վաղը երեկոյան՝ Apple-ի շնորհանդեսի ժամանակ: