Armlur.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել: «Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը: Նրա հանձնարարականից հետո ժամեր են անցել, սակայն հայտնի չէ`  իրավապահները որևէ օպերացիա իրականացրել են, թե ոչ: ArmLur.am-ը տեղեկատվության համար դիմեց Ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանին` պարզելու համար, թե ինչ արդյունքեր են առկա: Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ոստիկանության կողմից համապատասխան աշխատանքներն ընթանում են, սակայն հանրայնացման ենթակա  տեղեկություն, ըստ նրա, դեռեւս առկա չէ: Ահարոնյանը ընդգծեց` հրապարակման ենթակա տեղեկության դեպքում կհանրայնացվի: