«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»: Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկն էլ Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Ղևոնդյանն է, որ հիմա ձերբակալված է: Ըստ շրջանառվող լուրերի` Կարապետյանը ժամանակին բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, և վերջում վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է հօգուտ բանկի: Ասում են՝ այս պատմությունը հասել է անգամ Սերժ Սարգսյանին: Կարո Կարապետյանն ինքը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ հերքել է իր առնչությունը Մկրտումյանի հետ կատարվածին: «Նախ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիս է՝ հետը շփում չունեմ ու չգիտեմ` ինչի համար է նա դա կատարել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: