Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իշխանական թերթերից մեկը ինձ մեղադրել է կոռուպցիայի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը, իմ դեմ հակաարշավը սպասելի էր։

Հայտնում եմ, որ՝

1. 2016-ից Բժշկականի ճաշարանը աշխատացնում ՍՊԸ, որտեղ բաժնեմաս ունի նաեւ իմ եղբայրը, 2016-ից, այսինքն՝ իմ ԿԳ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո։
2. Այսինքն` պաշտոնեական դիրքի որեւէ չարաշահում ինձ թույլ չեմ տվել։

3. Սեպտեմբերի 1-ից եղբայրս, ով խոհարար է, կապ չունի այդ ՍՊԸ-ի հետ։ Իսկ թե ով է այսօր դրանով զբաղվում եւ ինչպես՝ առաջարկում եմ պարզել այդ նույն թերթին։ Եթե դժվարանաք՝ ես կօգնեմ։

4. Ավելորդ է ասել, որ շարունակելու եմ ակտիվ եւ քննադատական կեցվածքս ու որեւէ սեւ արշավ իմ դեմ ինձ չի խոչընդոտելու»։