Lragir.am-ը գրում է.

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում խոսել է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին. «Փաստերով կխոսենք և կասենք ով ինչ ունի: Կհրապարակենք ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ստացած ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք, այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տաս օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը գնում է հարյուր միլիոնավոր դոլարների մասին», ասել է ԱԱԾ պետը:

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի 50%-ին, ինչի մասին հեգնանքով խոսել էր Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանն ասել է. «Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են, հավատացեք, ամբողջն առաջիկայում կհրապարակվի»,- ասել է նա: