ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոր բացահայտում է անում Մարտի 1-ի սպանությունների մասին։ Մասնավորապես՝ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանությունը մարտի 1-ին մշուշոտ էր: Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սական դեռ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել, որ Քոչարյանն ասի, որ զոհ կա, ասել է նա: Քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել, որ 2008 թվականի մարտի 1-ին ՊՆ պահեստից մեծ քանակությամբ հագուստ է բաժանվել օլիգարխների թիկնազորին: Ում են բաժանվել, կասենք քննության ավարտին: