ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այսօրվա ասուլիսին հայտարարեց. «Բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի միջոցառումներին, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ինքնաձիգից կրակել են Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, երբ պատշստամբներից  մեկից վառվող շիշ է նետվել: 0038 գաղտնի հրամանից հետո, որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողներից: Սահմանում ծառայած զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա։ Ամենախայտառակը՝ նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է: Օլիգարխների կողմից այդ ընթացքում փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները»: