ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մեկնաբանել է ձայնագրությունը. « Սա գնահատում եմ որպես մարտի 1-ի քննությանը խանգարելու փորձ։ Արդեն հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Գաղտնալսված խոսակցության հրապարակումը միտված է ՀՔԾ և ԱԱԾ գործունեությունը կասեցնելուն, որոնք փորձում ենք վերացնել կոռուպցիան, ժողովրդից թալանված միլիարդները, պատասխանատվության կանչել մարդասպաններին: Սա խղճուկ փորձ է մեզ կանգնեցնելու, բայց հավատացեք, չենք ընկճվելու, կատարելու ենք մեր գործը։