Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «говорить языком цифр֊ ուզում էր ռուսախոս կապիտալիստը։
Հետո նշում էր, որ Հայաստանում 500 թե 600 միլիոն դոլարի ներդրում է արել։

Էդ ներդրումներից մեկի բացմանը Հալիձոր գյուղի բնակչությանը խորհուրդ էին տվել մնալ տներում՝ դրսից ժամանած պատվարժան հյուրերի օրը չփչացնելու համար։

Ներդրումներից մյուսով Հայաստանի հիասքանչ քաղաքներից մեկի բոլոր ազատ հողակտորները և բնակելի տարածքներն են գնում, որ այլ անճաշակ մարդիկ իրենց պլաններին չխանգարեն։

Ներդրումներից մյուսով էլ բանկը ֆինանսավորում է ընդերքը բաց շահագործելու ցանկությամբ գիգանտին։

“Հայակենտրոն” ու “մարդակենտրոն” կապիտալիստ, ում դուրը վարչապետի ելույթի բառերը չեն գալիս։ Թիվ է ուզում։

Թիվը ռոբոտների համար է, պարոն Վարդանյան։ Մարդունը բառն է ու խոսքը»։