«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ մասնագիտական թեժ քննարկումներ են սկսվել: Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Ու մինչ վճռաբեկ դատարանում կքննվի այս հարցը, ՀՔԾ-ն Քոչարյանի համար որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՔԾ-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Քոչարյանը ցանկացել է մեկնել արտերկիր: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հիմա վճռաբեկ դատարանը գտել է այս հարցից գլուխն ազատելու ձեւը: Դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրդատօր 134 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»: Այսինքն՝ Քոչարյանը կարող է չկալանավորվել»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: