«Ռուսաստանը եվրոպական երկրներին գազի 1000խմ վաճառում է 180-190 դոլար սակագնով, իսկ  օրինակ Բելառուսին այս տարվա հունվարի 1-ից 129  դոլարով է վաճառում ու ես չեմ հասկանում, թե այդ  ինչո՞ւ է 150 դոլարն ավելի էժան համարվում, քան 129 դոլարը։ Սահմանին գազի սակագինը՝ այո, 150 դոլար է, բայց մեր բնակչությանը արդեն սահմանից ներս գազ մատակարարվում է 290 դոլարով և, բոլոր դեպքերում, այս կրկնակի  թանկացումն  անտրամաբանական է և մշտապես եղել է տարակուսանքի առարկա։ Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական այս փոփոխություններից հետո՝ իրապես ժամանակն է ուսումնասիրելու, թե ինչու է այս վիճակին հասել Հայաստանի գազաբաշխիչ համակարգը  և  ինչ  մեթոդաբանությամբ է տեղի ունենում  գազի գնագոյացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով  Հայաստանին  մատակարարվող գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։