ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» վտանգավոր փոթորիկը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տունը  Արտակարգ դրության ռեժիմը նախատեսում է, որ դաշնային իշխանությունների բաժինը փոթորկի հետեւանքների վերացման ծախսերի մեջ կկազմի մինչեւ 75 տոկոս:  Հարավային Կարոլինայում տարհանում է սկսվել, մինչեւ 1 միլիոն մարդիկ ստիպված են իրենց տները լքել: «Ֆլորենս» փոթորիկը, որը վտանգավոր 4-րդ կարգի է, մոտենում է ԱՄՆ ատլանտյան ափերին: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝  հավանականությունը, որ փոթորիկը ափերին կհասնի 5 օրում, հիմա ավելի քան 90 տոկոս է կազմում: