News.am գրում է. «Չինական Weibo սոցցանցում են հայտնվել iPhone-ի նոր մոդելների մասին ինսայդերական տվյալները, որոնք Apple կորպորացիան ներկայացնելու է սեպտեմբերի 12-ին, հայտնում է 9to5mac պորտալը:

Ինչպես պնդում է աղբյուրը, նոր սմարթֆոնների մասին տեղեկությունները հայտնվել են չինական խոշորագույն բջջային օպերատորներից China Mobile-ի փակ շնորհանդեսի ժամանակ: Ինսայդերին հաջողվել սլայդ կատարել, որում բացահայտվել են Apple-ի նորույթների մանրամասները:

Լուսանկարից դատելով՝ ամերիկյան կորպորացիան ծրագրում է թողարկել 3 նոր iPhone՝ 5,8, 6,5 եւ 6,1 դյույմ էկրաններով: Ըստ որում՝ առաջին 2 մոդելները կանվանվեն iPhone XS եւ XS Plus, իսկ վերջինը՝ iPhone XC:

Լուսանկարում նշված են նոր սմարթֆոնների գները, որ կկազմի 7388 յուան iPhone XS-ի համար, 8388 յուան XS Plus մոդելի համար եւ 5888 յուան iPhone XC-ի համար»։