Ընթացիկ տարվա ութ ամսում պետեկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, որոնցից 670.7 միլիարդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս: «Հարկային մասով աճը կազմել է 100.7 միլիարդ դրամ կամ 17. 7 տոկոս, իսկ մաքսային մասով 20.1 միլիարդ դրամ կամ 10.6 տոկոս»,- հայտնեց Անանյանը: Ինչ վերաբերում է հիշյալ ժամանակահատվածում հարկ վճարողներին ԱԱՀ հետվերադարձին, ապա այն կազմել է 67.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 26.1 միլիարդով: