Irakanum.am գրում է. «ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում է, որ հայտարարությունն այն մասին, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, այդ թվում՝ Քոչարյանի ուժի մեջ է։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Ռուստամյանը։ Մեր հարցին, թե եղել է արդյո՞ք երկկողմ հանդիպում, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ ոչ։

Արմեն Ռուստամյանը խոսեց Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից, հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե գտնում է, որ երկրորդ նախագահը մեղավոր է մարտյան ողբերգական դեպքերի համար»։