Վերջին երկու տարում Թուրքիայից Սիրիա է վերադարձել 255.300 սիրիացի ներգաղթյալ, այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է թուրքական DHA գործակալությունը։ Նախարարն այցելել է Սիրիային սահմանամերձ Հաթայի նահանգում գտնվող ներգաղթյալների ճամբար՝ հայտնելով, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են կազմակերպել գաղթականների զանգվածային վերադարձը դեպի թուրքական ԶՈւ-ի կողմից գործողություն իրականացրած Սիրիայի հյուսիսային շրջաններ։ Հայտնի է, որ մինչ օրս Թուրքիայում շարունակում է մնալ 3,5 մլն սիրիացի ներգաղթյալ, նրանցից շուրջ կես մլն-ը Ստամբուլում են բնակվում։ Ըստ վերջին հետազոտությունների՝ սիրիացի գաղթականները կազմում են Թուրքիայի ընդհանուր բնակչության 4 տոկոսը։