Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերն այցելելու Հայաստան։ Այս մասին պատմել է կառավարության ղեկավարը ռուսաստանյան «Կոմերսանտի» հետ զրույցում։

«Ես հրավիրել եմ Վլադիմիր Պուտինին Հայաստան։ Մենք պայմանավորվեցինք, որ այցն առաջիկայում կկայանա», – ասել է Փաշինյանը։ Նա նաև մանրամասնել է, որ Պուտինի այցը ծրագրվում է Հայաստան կա՛մ 2018 թ-ի վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։

Ըստ Հայաստանի վարչապետի, վերջինս Պուտինի հետ պայմանավորվել է մի քանի կարևոր պայմանագրեր ստորագրելու մասին։

«Մենք հիմա արձանագրել ենք, որ ունենք փոխհամաձայնություն հիմնական հարցերի շուրջ։ Հիմա մենք պետք է աշխատենք կոնկրոտ համաձայնագրերի շուրջ և ստորագրենք դրանք՝ գազի հարց, ատոմային էներգետիկա, ռազմատեխնիկական համագործակցություն», – ընդգծել է Փաշինյանը։