Պետրոս Ղազարյանը ԲՀԿ ավագանու ցուցակի ավագանիների հետ ասուլիսի ժամանակ նշել է. «Մեր նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը, որի ավարտին բոլոր ուժերը կշնորհավորեն հաղթողներին, կամ հաղթողին, և մենք արդեն նոր մշակույթ կձևավորենք ընտրական առումով։ Սա նաև կլինի ամենամեծ հարվածը հակահեղափոխությանը․ եթե մենք կարողանանք անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, ապա սա կլինի հեղափոխության ամենամեծ հաղթանակը»։