«Օրինաց Երկիր» կուսակցությունը բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը: Այս մասին սեպտեմբերի 8-ին կայացած «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Օրինաց Երկիր»-ը բացառում է քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող քաղաքական կազմակերպությունների հետ»,- ասաց նա: Այն հարցին, թե Բաղդասարյանն ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, նա նշեց, որ դա զուտ իրավական գործընթաց է: «Քոչարյանի հետ կապված գործընթացները իրավական են: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: