«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 53 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` 2017թ. տարեկան հայտարարագրից: 2017թ. վերջին դրամական միջոցները կազմել են 51 500 000 ՀՀ դրամ: Արմեն Հարությունյանի եկամուտների հանրագումարը նշված տարում կազմել է 16 590 899 ՀՀ դրամ: Աշխատավարձից ստացած եկամուտը 2017թ. կազմել է 10 470 899 ՀՀ դրամ: Նա եկամուտներ է ստացել նաեւ վարձակալության դիմաց ստացած վճարից: Նշված միջոցով ստացած եկամուտները կազմել են 5 400 000 եւ 720 000 ՀՀ դրամ: Իսկ փոխառություններից (վարկեր) ստացված եկամուտը կազմել է 13 551 ԱՄՆ դոլար: Արմեն Հարությունյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Նշենք, որ մինչ այդ Ա. Հարությունյանն աշխատել է Պաշտպանության նախարարությունում, ավելի ուշ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Դատախազի տեղակալի պաշտոնը նա ստանձնել է 2015 թվականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: