Երեկ տեղի ունեցած օդային հարվածները ցնցել են Սիրիայի Իդլիբ գավառի որոշ հատվածներ: Այդ մասին դիտորդները հայտնել են են նույն օրը, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպում են Թեհրանում`որոշելու տարածաշրջանի ճակատագիրը, հաղորդում է Reuters-ը: Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Համբեի հյուսիսային նահանգներում և Իդլիբի հարավային մասում՝ ապստամբ խմբերին պատկանող դիրքերի վրա: Իդլիբը՝ Սիրիայի մյուս մասերից գաղթած քաղաքացիների, ապստամբների, ինչպես նաև հզոր ջիհադական ուժերի վերջին հանգրվանը (մոտավորապես 10.000 զինյալներ), սեպտեմբերի 4-ից սկսած՝ ցնցվում է Ռուսաստանի օդային նոր հարվածների ալիքից: Ռմբակոծության արդյունքում 13 խաղաղ բնակիչ է զոհվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Իդլիբին օդային հարվածներ հասցնելը: