Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող կառավարությունը թելից (հաստ պարանից) է կախված` չունի խորհրդարանում ազդեցություն, բայց ունի հանրության վստահությունը: Սակայն այդ վստահությունը հալչում է, որովհետև պարզունակ PR դրսևորումներով ու արդեն չաշխատող պոպուլիզմով այդ վստահությունը երկար չես պահի: Այսօր միակ ռեսուրսը Քոչարյանի ու սև ուժերի վերադարձի վտանգն է, ու դրա համար շարունակելու են շեշտը դրա վրա դնել, այլ ելք չունեն: Բայց սա էլ երկար չի տևի: Գործող կառավարությունը ցայտնոտային վիճակում է և որպես կանոն նման վիճակումներում սխալների թիվը գնալով շատանում է: Հատկապես վճռական դեր է կարող խաղալ ուժային կառույցներում աճող դժգոհությունները ու անվտանգության ոլորտում կոպիտ սխալները: Ցանկացած երրորդ ուժ կարող է կարճ ժամանակում նրանց տեղը լրացնել: Այս կառավարությունը իրոք ժամանակավոր է ու եթե այսպես շարունակվի եկող գարնան հնարավոր ընտրություններում հաղթելու հավանականությունը եթերային է դառնում: Հ.Գ. Հիմնական սխալը անցումային փուլում կուսակցական կառավարության ստեղծումն էր ու ընտրությունների արագ չանցկացումը, որի մասին հենց սկզբում բազմիցս ասվել է»: