Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ազգային ժողովում  հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը 2-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ իրենց բոլոր մտահոգությունները փարատված են: «Մեր բոլոր առաջարկները ընդունվել են»,- ասաց նա՝ գործընկերներին կոչ անելով կողմ քվեարկել օրինագծին: