ԱՄՆ-ը չորս ֆիզիկական անձանց եւ հինգ կազմակերպության դեմ պատժամիջոցներ Է սահմանել Սիրիայի կառավարությանը նավթի ու սպառազինության մատակարարմանը մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության՝ սեպտեմբերի 6-ին տարածված հայտարարության մեջ:
Սեւ ցուցակում հայտնվել են Լիբանանի երկու, Սիրիայի երկու եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ ընկերություն, ինչպես նաեւ երեք սիրիացիներ եւ մեկ լիբանանցի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: