Թուրքիան որոշում Է ընդունել դեսպանատուն բացել Պարագվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Կաստիլիոնին: Անկարան աս որոշումն ընդունել Է այն բանից մեկ օր անց, երբ Ասունսիոնը հրաժարվեց Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

«Ինձ հենց նոր զանգահարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլին եւ խոստացավ դեսպանատուն բացել Պարագվայում մեր հարաբերություններն ամրապնդելու եւ առեւտուրն ավելացնելու համար: Ես շնորհակալություն եմ հայտնում այս քայլի համար, որն Էլ ավելի կմոտեցնի մեր երկրներին»,-գրել Է Կաստիլիոնին Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարգադրել Է Պարագվայում փակել Իսրայելի դեսպանատունն այն բանից հետո, երբ Ասունսիոնը հրաժարվեց դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխել Երուսաղեմ: Ընդսմին, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է բնապահպանության եւ Երուսաղեմի գործերի նախարար Զեեւ Էլկինը, Իսրայելը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Պարագվայի հետ: