Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման նախագահ Անդրեյ Բելյանինովը Ղազախստանում տարածաշրջանային ԶԼՄ-ների համագումարի ընթացքում հայտարարել է, որ բանկը Հայաստանում իր ներդրումները կհասցնի մինչև $300 մլն-ի: Նրա խոսքով` տվյալ պահին Հայաստանում ԵԶԲ ներդրումներն արդեն կազմում են 60 մլն դոլար, նրանք պատրաստ են ավելացնել դրանք ևս 240 մլն դոլարով։ Բելյանինովը նշել է, որ դա բավականին խոշոր ներդրում է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը բանկում ներդրել է ընդամենը 100 հազար դոլար։ Նախագծերը կիրագործվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, փոքր և միջին բիզնեսի ոլորտներում։