Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահունորոշում է կայացրել փակել Պարագվայում Իսրայելի դեսպանությունը՝ ի պատասխան լատինաամերիկյան այդ երկրի որոշման, ըստ որի՝ վերջինիս դեսպանությունը Երուսաղեմից կվերադարձվի Թել Ավիվ: «Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը փակել Պարագվայում Իսրայելի դեսպանությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նեթանյահուն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Պարագվայը որոշում է կայացրել Իսրայելում իր դեսպանությունը Երուսաղեմից կրկին վերադարձնել Թել Ավիվ: Պաշտոնական Ասունսիոնը կասեցնում է դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը, որը սկսվել էր մայիսին, և անհապաղ վերադարձնում է դիվանագիտական առաքելությունը Թել Ավիվ:

Այս տարվա մայիսին Պարագվայը դարձել էր երրորդ պետությունը, որն Իսրայելում իր դեսպանությունը տեղափոխել էր Երուսաղեմ՝ չնայած քաղաքի կարգավիճակի չկարգավորված լինելու փաստին: Պարագվայը հետևել էր ԱՄՆ-ի և Գվատեմալայի օրինակներին: