Չեխիայի արեւմուտքի Պլզենե քաղաքում Robinson R44 մասնավոր թեթեւ ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի երեկոյան ընկել Է արտադրական համալիրի վրա, զոհվել են երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք գտնվում Էին օդանավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հրշեջ պահպանության վարչության ներկայացուցիչ Պետր Պոնցարը:

«Պլզենեի փողոցների վրա ցածր թռչող Robinson R44 փոքր մասնավոր ուղղաթիռը, ականատեսների խոսքով, անսպասելիորեն շրջվել Է օդում եւ ընկել քաղաքի հարավային մասում գտնվող արտադրական համալիրի արտադրամասերից մեկի վրա: Ուղղաթիռում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են տեղում, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Չնայած օպերատիվ կարգով ժամանած բժիշկների ջանքերին , աղետյալներին չի հաջողվել օգնել, նրանք մահացել են»,- ասել Է Պոնցարը եւ հավելել, որ ուղղաթիռի անկման ընթացքում դրանից վառելիք Է թափվել, բայց հրդեհը հաջողվել Է կանխել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: