Արգենտինայում դատախազ Խորխե Ֆելիպե դի Լելիոն հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին մեղադրանք Է առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լիազորությունների վերազանցման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է որոշման մեջ, որը սեպտեմբերի 5-ին հրապարակվել Է «Ժողովրդական միասնություն» կուսակցության կայքում, որը հանդես Է գալիս որպես հայցորդներից մեկը:

«Ես գտնում եմ, որ հայցորդների կողմից կատարված վերլուծությունը ճշմարտանման Է ու տրամաբանական, ուստի կարծում եմ, որ ճիշտ կլինի ընթացք տալ քրեական հետապնդմանը եւ ապացույցների հավաքման միջոցներ ձեռնարկել պատահածը պարզելու համար»,-նշվում Է դատախազի որոշման մեջ:

Հայցորդների կարծիքով, ԱՄՀ-ի հետ պայմանավորվածության ձեռքբերումը հակասում Է երկրի Սահմանադրությանը, քանի որ դրան հավանություն չԷր տվել խորհրդարանը, բացի այդ, դա կարող Է վնաս հասցնել երկրի տնտեսությանը: Որպես նախազգուշական միջոց դատախազն առաջարկել Է դատարանին՝ կասեցնել համաձայնագրի գործողությունը: Մայիսի 8-ին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ԱՄՀ-ից օգնություն Էր խնդրել պեսոյի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին: Հունիսին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը համավանություն Էր տվել հանրապետությանը երեք տարվա ընթացքում 50 մլրդ դոլար գումարի վարկ տրամադրելու համաձայնագրին, որից 15 մլրդ դոլարը երկրին հասանելի Էր դարձել անհապաղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: