Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Հիմա որ Օրբելյանի ասած, մարտի 1-ին Քոչարյանը չի հրահանգ տվել ոստիկանությանը, այլ ինչ-որ վանդալներ ու ոճրագործներ են տվել, ու դրանով իսկ նրանց պաշտպանյալը որպես երկրի նախագահ չի կարողացել ապահովել ՀՀ անվտանգությունը /որի մեջ մտնում է նաև ժողովրդի անվտանգությունը/, երաշխավորել օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը /թվարկված երկուսն էլ սահմանադրական նորմի պահանջ են եղել/, էդ նոր հոդվածներ չի՞ ավելացնում նրա դեմ (а la սահմանադրական պարտականությունները չկատարելը): Քոչարյանի փաստաբանները դեմք են. փոխանակ հոդվածները պակասացնեն, ավելացնում են»։