ՀՀ Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը գրել է.

Հաղթանակ։ Շատ ու շատ հպարտություն կա այս բառի մեջ:

Ոգի կա, որ առաջ է հրավիրում, իսկ նոր սերնդին` օրինակ մատնացույց անում: Հուզմունք կա, որ դրական էներգիա է տալիս: Գեղեցիկ բառ է` հաղթանակ:

Այո, հաղթողներին չեն դատում։ Բայց չմոռանանք նաև, որ կա ամենակարող ժամանակի գործոնը։ Ժամանակի ընթացքում նայվում, վերանայվում են հաղթանակներն ու դրանք կերտողները: Փառք այն հաղթողներին, որ կարողանում են հետո էլ հաղթել ժամանակի հաղթական ընթացքին ու միշտ հաղթող մնալ:

Դուխով

Հ.գ. վաղն էլ կգրեմ պարտության մասին: