«168 ժամ» օրաթերթը գրել է.

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյան. «Այսօր ոռոգման համակարգը ղեկավարում է մի անձնավորություն, որն անձամբ մասնակից է եղել փոքր ՀԷԿ-երի ստեղծմանը: Դրանք կառուցվել են գերմանական վարկի հաշվին, պարզ է՝ այդ վարկն ով պետք է ստանար. այդտեղ և՛ պատգամավորներ, և՛ գեներալներ կան: Խոսքը 150 ՀԷԿ-ի մասին է: Այդ գեներալների, այդ կուսակցական աղբին ո՞վ է թույլ տվել գյուղացու ջրամբարների վրա ՀԷԿ-եր կառուցել: Այդ անձը, որ ստեղծել է ՀԷԿ-երը, թող իր ձեռքով էլ այդ ՀԷԿ-երը փակի»: Ըստ թերթի՝ Բերբերյանը նկատի ունի Ջրտնտպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։