«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին։ Այս նոր դրվագով քրեական գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով ևս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, որը վերջերս ազատվեց պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, և ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության նախկին պետ, ներկայումս ԱԱԾ պետի տեղակալ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: