Երջանիկ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանը գնում է Մոսկվա: Դե մի քանի օր առաջ այնտեղ Ալիեւն էր, ուրեմն մոսկովյան հասկացողությամբ <հավասարակշռությունը> պետք է պահպանվի, չէ՞: Ի՞նչ է լինելու այնտեղ՝ 5 միլիարդանոց վարկ ու զենքի գործա՞րք, թե՞ Հայաստանից նոր զիջումների պահանջ, ռուսների հակահայկական քարոզչության դադարեցո՞ւմ, թե՞ պահանջ՝ դադարեցնել պայքարը ՀՀ գող-ավազակ նախկին իշխանավորների դեմ, Խաչատուրովի փոխարինումը Վաղարշակ Հարությունյանո՞վ, թե՞ պահանջ՝ նոր թեկնածու չառաջադրել, շնորհակալություն ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու համա՞ր, թե՞ դժգոհություն ԵՄ-ի հայաստանյան ակտիվացող գործունեությունից, պահանջ հայ սակրավորներին Սիրիա ուղարկել ռուսական զորքի կազմո՞ւմ, թե…: Եւ այլն, եւ այլն»: