US Secretary of State Mike Pompeo waves to the media during a photo opportunity prior to his meetings with Macedonian Minister of Foreign Affairs Nikola Dimitrov at the State Department in Washington, DC, August 21, 2018. (Photo by SAUL LOEB / AFP) (Photo credit should read SAUL LOEB/AFP/Getty Images)

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն  և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ Իդլիբ նահանգում սիրիական զորքերի ցանկացած գործողություն անընդունելի է։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի գրավոր հայտարարությունում, որտեղ ամփոփվել են երկու գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։

«Փոմփեոն այսօր հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, և երկուսն էլ համաձայնել են, որ Ասադի ռեժիմի ցանկացած ռազմական հարձակում անընդունելի և Սիրիայի հակամարտության անխոհեմ բորբոքում կլինի»,-նշել է նա։

Բացի այդ, Փոմփեոն հերթական անգամ ընդգծել է «Թուրքիայի՝ հովիվ Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու կարևորությունը», որին թուրքական իշխանություններն ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ են մեղադրեում։ Պետքարտուղարը և ԱԳՆ ղեկավարը «պարտավորվել են շարունակել քննարկումները՝ այդ և ընդհանուր շահերից բխող այլ հարցերին լուծում գտնելու նպատակով»։