«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն տեղեկացնում է, որ «Էսթոն Մարտին» ապրանքանիշի մեքենաներից մեկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն ֆունտ ստերլինգով՝ դառնալով եվրոպական աճուրդում երբևէ վաճառված բրիտանական ամենաարժեքավոր մեքենան: 1961 թ.-ի այդ մեքենան գնել է եվրոպացի մի գնորդ՝ Սուսեքսում կայացած փառատոնի ժամանակ: Ավտոմեքենան նախկինում վարել է Բրիտանիայի աշխարհի F1 երկակի չեմպիոն Ջիմ Կլարկը: