Մեծ Բրիտանիայում մի քանի քաղաքներ առանց ոստիկանական տեղամասերի են մնացել, իսկ մյուսներում դրանք զգալիորեն նվազել են։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Պարբերականի տվյալներով՝ բյուջեի կրճատման ծրագրի պատճառով 8 տարում ընդհանուր առմամբ առնվազն 600 տեղամաս է փակվել։ Որոշ քաղաքներ ստիպված են եղել հրաժարվել առնվազն դրանց կեսից, իսկ մյուսներում, եթե նույնիսկ ձևականորեն դրանցից մեկը մնացել է, այցելուների առջև դռները փակ է պահում։

Ոստիկանական սեփական ստորաբաժանումներից մասնավորապես զրկվել են Անգլիայի Բաթ և Սենթ Օլբանս քաղաքները։ Իսկ Գլոսթերշիր կոմսությունում 28 տեղամասերից միայն յոթն է մնացել։

Նշվում է, որ անգամ Լոնդոնի ոստիկանությունն է վաճառել գույքն ու հաստատությունը հանուն 600 մլն ֆունտ տնտեսելու։