Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի զորքերի գործողությունն Իդլիբ նահանգում կարող է մարդասիրական աղետի հանգեցնել։ Նա ընդգծել է, որ այդ ֆոնին Ռուսաստանի հետ համագործակցությունը հատուկ իմաստ է ձեռք բերում, հաղորդում է Haberturk-ը։

«Աստված չանի, եթե Իդլիբին հրթիռային հարվածներ հասցվեն, դա զանգվածային սպանություն կդառնա։ Մենք կարող ենք կանխել այդ գործընթացը բանակցությունների ընթացքում լուծում փնտրելու ճանապարհով»,-ասել է նա։ Էրդողանն ընդգծել է, որ իրավիճակն Իդլիբում «Թուրքիայի համար կրիտիկական է», քանի որ «մարդիկ հիմնականում Թուրքիա են փախչում»։

Էրդողանը վստահ է, որ Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը կկարողանա կանխել նահանգում կառավարական ուժերի «անհամաչափական գործողությունները»։