Regnum գործակալության թղթակից Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը. ՀՀ իշխանությունները, հեղափոխությունից հետո նախկին ղեկավարության հետ հաշիվներ մաքրելով, Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի վակուում են ստեղծել, ինչը լցրել է Ադրբեջանը՝ հաշվի առնելով, թե որքան արդյունավետ էր Պուտինի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը: Իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը գնալ, սակայն Ալիևը դեռ չի հատել «կարմիր գիծը»: Ինչ վերաբերվում է Պուտինի և Փաշինյանի հանդիպմանն, ապա բանակցությունների օրակարգը դեռ հստակեցված չէ: Հեղինակի խոսքով՝ այժմ Հայաստանի ներքաղաքական կյանքում ամեն ինչ անորոշ է, և պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը կկարողանա հասնել իր նպատակներին, թե պարտվելու դեպքում ճնշում կգործադրի իր հակառակորդների վրա փողոցի ուժի միջոցով: Նման պայմաններում Մոսկվայի համար նույնպես դժվար կլինի բանակցություններ վարել: Փաշինյանի և Պուտինի երկխոսությունը շատ հարցերում կոշտ է լինելու, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչի մասին արդեն զգուշացրել է Լավրովը: