1in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրել է Եղոյանը: