Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը գրել է. «Կառավարությունը պետք է կենտրոնանա ոչ թե հունվար-հուլիսի շինարարության ոլորտի երկնիշ աճի ցուցանիշի վրա և շրջանառության մեջ դնի այն, այլ պետք է ռեսուրսները կենտրոնացնի դինամիկայի վրա և փորձի հասկանալ՝ ինչու է ըստ ամիսների աճը դանդաղում: Ոչ միայն հասկանա, այլև քայլեր ձեռնարկի, որովհետև այս միտումը շարունակվելու դեպքում շինարարության լորոտը կրկին կհայտնվի լճացման մեջ: Այս տարի ցուցանիշը դրական կլինի՝ պայմանավորված նախորդ ամիսների բարձր աճով, սակայն 2019 թ. կրկին կգրանցվի անկում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։