ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը սեպտեմբերի 4-ին կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է թվիթերի իր էջում: Աշխատանքային այցի ընթացքում Գրեմինգերը հանդիպումներ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: