Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական CBT հեռուստաալիքին տված կիրակնօրյա հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն Է», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարցազրույցը վարողի հարցին, թե Մակրոնն ինչ Է մտածում այն մասին, որ «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցության առաջնորդ Յիմմա Օկեսոնը հրաժարվել Է նախապատվությունը տալ Էմանուել Մակրոնին կամ Վլադիմիր Պուտինին, պատասխանել Է, որ «Ռուսաստանը չի կարելի մարդու իրավունքները հարգող երկրի օրինակ համարել»: «Ես մշտապես շփվում են Պուտինի հետ, հարգում եմ նրան, բայց Պուտինի երազանքը Եվրամիության ապամոնտաժումն Է»,- ասել Է Մակրոնը:
Նա նաեւ հավելել Է, որ Ֆրանսիան «նրանցից չԷ, ովքեր ներխուժում են հարեւան երկրի տարածք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: