Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ Է արել Եվրամիությանը՝ հրաժարվել որոշումների միաձայն ընդունման սկզբունքից, որպեսզի ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատճամիջոցների պատճառով «ճագարների վիճակում չհայտնվեն վիշապօձի առջեւ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Bild թերթին տված հարցազրույցում:
Մաասը, մեկնաբանելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա այն արտահայտության համար, թե Եվրամիությունը Միացյալ Նահանգների թշնամին Է:
«Տնտեսական պատժամիջոցների կամ մաքսատուրքերի դեպքում մենք չպետք Է նստենք ինչպես ճագարները վիշապօձի առջեւ»,-հավելել Է նախարարը:
Նա նաեւ հավաստիացրել Է, որ Եվրոպայի պառակտվածության մասին խոսք չկա՝ հիշեցնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանմանը եւ իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն ԵՄ-ի միասնական հակազդման մասին:
Դրա հետ մեկտեղ Մաասը նշել Է Եվրամիության կողմից կարեւոր արտաքին քաղաքական որոշումների ընդուման կարգը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ գործող կանոնակարգը, որը հիմնված Է միաձայնության վրա, նրա կարծիքով, նպաստում Է ԵՄ-ի ներսում լարվածության աճին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: