Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 3-ին ժամանել Է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այդ մաին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գլխավորելով քաղաքական պատվիրակությունը, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի պաշտոնական հրավերով ժամանել Է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ երկրի վարչապետ Իմադ Խամիսի հետ»,- ասված Է Իրանի ԱԳ նախարարության՝ Soroush մեսենջերում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Սիրիայի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում Զարիֆը կքննարկի Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: